17:43   01-03-2021
Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին
Թողնել մեկնաբանություն

Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդում Իրանի դեմ բանաձեւերի ընդունումը շփոթեցնում է ներկայիս իրավիճակը: Թեհրանը բոլոր կողմերին բացատրել է դրությունը: Հուսով ենք՝ խելամտությունը կհաղթի»,-նրա խոսքը մեջբերում է  IRNA գործակալությունը:    

Զարիֆը նշել է, որ «եվրոպացիները սխալ են գործել՝ աջակցելով ԱՄՆ-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդում»: «Կարծում եմ՝ այդ գործողությունները քաոսի կհանգեցնեն»,-ասել է նա:

Loading...