17:47   01-03-2021
Մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի նոր ծրագիր. ՏՄՊՊՀ-ում կուսումնասիրեն անբարեխիղճ մրցակցության կանխարգելման ԵՄ փորձը
Թողնել մեկնաբանություն

2021 թվականի մարտի 1-ից  մեկնակել է ԹԱՅԵՔՍ գործիքի «Սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավման և անբարեխիղճ մրցակցության գործողությունների կանխարգելման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵՄ լավագույն փորձը» թեմայով ԵՄ փորձագիտական առաքելության 5-օրյա ծրագիրը, որն անցկացվում է  առցանց ձևաչափով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով այն  համատեղ ջանքերը, որոնց շնորհիվ ծրագիրը կազմվել  և կյանքի է կոչվել:

«Սա շատ կարևոր միջոցառում է հանձնաժողովի համար հատկապես այժմ, երբ տնտեսական մրցակցության օրենսդրության մեջ լայնածավալ փոփոխություններ են կատարվում, մշակվում և ներդրվում են  նոր մեխանիզմներ, արդիականացվում է ընդհանուր գործունեությունը՝  միջազգային լավագույն փորձին համահունչ»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ գործունեության 20 տարիների ընթացքում  հանձնաժողովը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, այնուամենայնիվ այժմ  առկա են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են հմտությունների և գործիքակազմի մշտական արդիականացում: Այդ համատեքստում նա մասնավորապես շեշտել է հասարակության մոլորեցման  կամ շփոթության առկայությունը որոշելու մեթոդոլոգիայի և չափորոշիչների, ինչպես նաև զեղչերի կիրառման ընթացքում մոլորեցումների դեպքերը բացահայտելու վերաբերյալ ԵՄ փորձի կարևորությունը:

Միջոցառման 5 օրերի ընթացքում ծրագրի փորձագետները Հանձնաժողովի աշխատակիցներին խորհրդատվություն կտրամադրեն օրենսդրական շրջանակի և վարչարարության, օրենսդրական ակտերի և դրանց կիրակման վերաբերյալ, կներկայացնեն ԵՄ օրենսդրությունը և դրա կիրառման լավագույն փորձը և այլն:

Loading...