18:02   01-03-2021
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Նավալնու գործով ԵՄ պատժամիջոցներին Մոսկվայի պատասխան արձագանքի մասին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Նավալնու գործով ԵՄ պատժամիջոցներին Մոսկվայի պատասխան արձագանքի մասին: 

«Մեր կողմից արձագանք կլինի»,-հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Գրուշկոն նշել է, որ Եվրամիության որոշումը Մոսկվայի համար անակնկալ չէր, սակայն նման գործողությունները վատ են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա եւ որեւէ կերպ չեն համապատասխանում հենց եվրոպական երկրների շահերին:      

ԵՄ-ի անդամ 27 երկրների մշտական ​​ներկայացուցիչները սկսել են պատժամիջոցներ մշակել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման մեջ ներգրավված ռուսաստանցիների նկատմամբ:

Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցների մասին որոշումը ԵՄ երկրների արտգործնախարարները կայացրել էին փետրվարի 22-ին: Դրանք ուժի մեջ կմտնեն ցուցակի հրապարակումից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, նոր պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, կտարածվեն Քննչական կոմիտեի նախագահի,  «Ռոսգվարդիա»-ի տնօրենի, գլխավոր դատախազի եւ Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության պետի վրա:   

Loading...