18:49   01-03-2021
Image Description
Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 4000 զինծառայող ստացել է 500 հազար դրամ աջակցություն
Թողնել մեկնաբանություն

Պետությունը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և բժշկական կենտրոններում ստացիոնար բուժօգնություն ստացած շուրջ 4000 զինծառայողների (բացառությամբ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների) տրամադրել է  500 հազար դրամ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացված են զոհված անձանց ընտանիքների և վիրավորում ստացած անձանց աջակցության  ծրագրերը.

Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1-ից 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն.

Աջակցություն ստացած՝ 34 քաղաքացի (30-ը՝ զոհերի ընտանիք, 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), տրամադրված աջակցություն՝ 156 մլն դրամ

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և բժշկական կենտրոններում ստացիոնար բուժօգնություն ստացած զինծառայողներին (բացառությամբ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների)՝ 500 հազար դրամ աջակցության տրամադրում.

Աջակցություն ստացած՝ շուրջ 4,000 քաղաքացի, տրամադրված աջակցություն՝ շուրջ 2 մլրդ դրամ

Հիշեցվել են նաև աջակցության այլ ծրագրերը.

 Պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին՝ ամսական 300,000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների առանձին խմբերին՝ ամսական 300,000 դրամ աջակցություն

Զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին  տրվող ամենամսյա պարգևավճարի չափերի սահմանում՝ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների․ շահառուների շրջանակի վերանայում, ընդլայնում

Բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում՝ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողի կամ քաղաքացիական անձի գտնվելու վայրում (բուժհաստատություն, տուն).

Իրականացրած փորձաքննություն՝ շուրջ 800 անձ, որից՝ 590-ը հաշմանդամություն ունեցող անձ

1-ին խումբ - 82 անձ, 2-րդ խումբ - 173 անձ, 3-րդ խումբ - 335 անձ

Աջակցող միջոցների տրամադրում՝պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ անկախ որևէ սոցիալական խմբում ներառված լինելու հանգամանքից․ աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի պարզեցում.

Աջակցություն ստացած՝ 3,018 անձ (6,096 աջակցող միջոց)

Բազմամասնագիտական խմբերի կողմից պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացի իրականացում.

Աջակցություն ստացած՝ շուրջ 110 քաղաքացի

Առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզների տրամադրում՝պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց.

Պոտենցիալ շահառուներ՝ շուրջ 130 անձ:

Loading...