21:28   01-03-2021
Image Description
Եթե «Մարտի 1»-ը չբացահայտվեց, նոր ոճիրներ կլինեն, նոր ռեւանշ կլինի, նոր հեղաշրջում կլինի. Արամ Մանուկյան
Թողնել մեկնաբանություն

Ունենք թատերական պրոցես, որը կոչվում է դատական պրոցես, որը 2 տարի դեռ չի մտել դատական իրական պրոցեսի մեջ. սա ֆարս է, անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, էս երկրի ապագայի նկատմամբ: Չի կարելի ամեն ինչ ծաղրուծանակի վերածել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Փաստ է, որ 13 տարի անցել է եւ ոչ մի գործ առաջ չի գնում: Դա է պատճառը, որ ընդդիմադիր կոչվածները, որոնք պատասխանատու են եւ մարտի 1-ի համար, եւ պատերազմի կորստի համար, այսօր «քաղաքական հայտ» են ներկայացրել քաղաքական իշխանություն վերցնելու; Սա Սա ծաղրուծանակի է մեր պետականության, մեր ժողովրդի, ընդհանրապես արդարության նկատմամբ:

Չբացահայտվեց, նոր ոճիրներ կլինեն, չպատժվեցին, նոր իշխանափոխություն կլինի, նոր ռեւանշ կլինի, նոր հեղաշրջում կլինի: Երկիրը պետք է դուրս գա այս քաոսից արդարություն հաստատելով եւ քաղաքական պրոցեսների գնալով, ոչ թե իրար վիրավորելով, իրար թուրք ասելով, ամոթ է»,-ասաց նա՝ հավելելով. «Ծայրահեղ ռւանշիստները, ծայրահեղ թավիշականները ոչինչ չեն անում երկիրը այս քաոսից հանելու համար»:

Loading...