10:25   02-03-2021
Հրամանատարությունը ստուգել է Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի պատրաստվածությունը
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանատարությունը ստուգել է հայ խաղաղապահների պատրաստվածությունն ու մասնագիտական հմտությունները, մշտական տեղակայման վայրի կահավորվածությունն  ու ծառայության կրման պայմանները։

Ըստ աղբյուրի՝ զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա խնդիրները

Loading...