10:34   02-03-2021
Հնդկաստանի վարչապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում է AFP-ը:

Մոդին պատվաստվել է տեղական Կովակսին պատվաստանյութով:

Bharat Biotech-ի մշակած այդ պատվաստանյութով պատվաստված 25 800 կամավորների վրա փորձի վերջին փուլերի մասին տվյալները դեռ չեն հրապարակվել:

Չնայած որոշ բժիշկների եւ բուժաշխատողների կողմից քննադատություններին՝ Հնդկաստանի կարգավորիչ մարմինը պնդում է, որ այն անվտանգ է:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 11,1 մլն: Պատվաստման արշավի սկզբից՝ հունվարից պատվաստվել է 14 մլն մարդ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...