10:41   02-03-2021
Պոմպեո. Սաուդյան Արաբիայում շատերն են ցանկանում կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում «շատերն են» ցանկանում են կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ հույս հայտնելով, որ թագավորությունը կմիանա Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք կնքված Աբրահամյան համաձայնագրերին:

Ըստ անցյալ տարի Թրամփի միջնորդությամբ կնքված Աբրահամական համաձայնագրերի՝ արաբական չորս պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկկոն եւ Սուդանը, համաձայնել են հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:

«Ինձ համար դժվար է կանխատեսել ապագան»,- ասել է Պոմպեոն` հավելելով, որ, իր կարծիքով, «բավական շատ»երկրներ կձգտեն կապեր հաստատել Իսրայելի հետ: «Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը միջոց կգտնի միանալու Աբրահամյան համաձայնագրերին: Գիտեմ, որ այս երկրում շատերն են ցանկանում, որ դա տեղի ունենա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Աբրահամյան համաձայնագրերը հնարավոր դարձան ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածով իրանցի հզոր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության շնորհիվ, քանի որ դա ամրապնդեց վստահությունը Վաշինգտոնի եւ նրա արաբ դաշնակիցների միջեւ:

Loading...