13:08   02-03-2021
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները կփոփոխվեն. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Եղիշե Կիրակոսյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների հատվածի փորձը: «Առաջարկում ենք, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսներում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- ասաց Կիրակոսյանը:

Loading...