13:33   02-03-2021
Ճապոնիայի արեւմուտքում տարածվում Է կորոնավիրուսի բրիտանական մարԷահիմքը. NHK
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի արեւմուտքի Կոբե քաղաքի իշխանություններն արձանագրել են Մեծ Բրիտանիայից կորոնավիրուսի նոր մանրԷահիմքով վարակվածների բաժնի ավելացում տարածաշրջանում ախտահարավածների ընդհանուր թվում: Մարտի 2-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշված Է, որ փետրվարի առաջին շաբաթում դրանց բաժինը կազմել Է 4,6 տոկոս, երկրորդ շաբաթում՝ 10,5 տոկոս, երրորդում՝ 15,2 տոկոս: Վարակվածների այդ խմբի ավելացման պատճառով քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել կատարվող թեստավորումների թիվը՝ նոր մանրԷահիմքի տարածման հսկողության համար: Ճապոնիայի իշխանությունները 2020 թվականի դեկտեմբերի 28-ից դադարել են նոր այցագրեր տալ աշխարհի բոլոր երկրների եւ տարածաշրջանների քաղաքացիներին կորոնավիրուսի նոր մանրԷահիմքերի տարածման պատճառով: Հետագայում այդ սահմանափակման ժամկետը երկարաձգվել Է մինչեւ մարտի 7-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանվելու պատճառով: Վերջին տվյալներով՝ համաճարակի ամբողջ ընթացքում Ճապոնիայի տարածքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում Է 434 հազար, արձանագրվել Է 7,9 հազար մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...