13:35   02-03-2021
Սյունիքի մարզում հողամասերը վարձակալության ապօրինի գործընթացների քրեական գործերով վերականգնվել է 40.8մլն դրամի վնաս
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8մլն ՀՀ դրամի վնաս: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը.

«Դեռևս 2020թ.-ի սկզբից ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ մարզերի դատախազությունների նախաձեռնությամբ սկսվել էր հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ հանրապետական ընդգրկման գործընթաց:

Loading...