14:07   02-03-2021
«Լազարեւյան ակումբ». Նիկոլ Փաշինյանն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները եւ երկիրը մղում է քաղաքացիական պատերազմի
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետությունը, որը նոր է վերապրել իր պատմության մեջ ծանրագույն պարտությունը, դեմ հանդիման կանգնած է նոր փորձության առաջ, որից կախված է նրա գոյությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու փորձեր կատարելիս անցել է թույլատրելիի բոլոր սահմանները եւ երկիրը մղում է քաղաքացիական պատերազմի: Պարտվողի համար ձախողման մեջ մեղավոր են բոլորը՝ ռուսական «Իսկանդեր» հրթիռներից մինչեւ շարքում մնացած հայ զինվորականները: Բացի իրենից: Այս մասին նշված է Միջազգային «Լազարեւյան ակումբի» խորհրդի հայտարարության մեջ՝ կապված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրման հետ:

«Եթե այսպիսի իրավիճակում Փաշինյանը շահի, դա կհանգեցնի դեմագոգի բռնապետության, որը համացանցում սեփական նպատակների համար շահագործում է մտացածին իրականությունը: Ինչպես արդեն ապացուցել են Փաշինյանի իշխանավարման տարիները, նա ոչ մի այլ բանի ընդունակ չէ: Ինչը նշանակում է, որ նա հայ ժողովրդից, Հայաստանի քաղաքացինե՛ր, ձեզնից խլում է երկիրն ու ապագան:

«Լազարեւյան ակումբը» միավորում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ռուս-հայկական հարաբերությունների ճակատագրով մտահոգ երկու երկրների քաղաքացիներին: Ամենադժվար ժամանակներում աջակցելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին՝ մենք մշտապես ելել ենք իր ներքին գործերը ինքնուրույն լուծելու հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքի հանդեպ հարգանքից: Մենք հաստատում ենք մեր դիրքորոշման անփոփոխ լինելը: Բայց ներքին գործերին չմիջամտելը մանտրա չէ, որը քողարկում է երկրի եւ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերությունը: Հատկապես Հայաստանի՝ իրեն վարկաբեկած իշխանությունների օգտին արդեն հնչող Թուրքիայի եւ այլ երկրների հայտարարություններից հետո:

Հայաստանի քաղաքացիները կանգնած են ընտրության առջեւ, եւ այդ ընտրությունը պետք է կատարվի:

Մենք դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե Ձեզ մոտ մնացել է Հանրապետության ճակատագրի համար պատասխանատվության թեկուզ մեկ կաթիլ, որի առաջ երդվել եք, ընդունեք միակ ճիշտ որոշումը: Վստահությունը չկորցրած մարդկանց հնարավորություն տվեք հաղթահարելու Ձեր ստեղծած քաոսը: Հեռացե՛ք, Ձեր ժամանակն անցել է»,- նշված է հայտարարության մեջ:

Loading...