14:34   02-03-2021
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բարձրացրել են հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ՀՀ ազգային ժողովի պատվիրակության անդամների ելույթների կարմիր թելը եղել է Ադրբեջանից գերիների անհապաղ վերադարձի հարցը, Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի արհեստական ձգձգումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասուլիսում ասացին պատվիրակության անդամները՝ մանրամասներ ներկայացնելով փետրվարի 24-26-ը հեռավար ձևաչափով տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներից:

«Մեզ համար առանցքային հարցն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին վերաբերող հարցերն էին: Բացարձակ առաջնահերթություն էր գերիների հարցը: Մեր պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նստաշրջանի աշխատանքներին: Եթե ոչ ամենաակտիվը, ապա գոնե ամենաակտիվ պատվիրակություններից մեկն է եղել այս նստաշրջանում»,-ասաց պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հայաստանյան պատվիրակության անդամների ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը: Նրանք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումները, գերիների վերաբերյալ անմարդկային, դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ հայտարարության խախտմամբ, Խծաբերդի ուղղությամբ ռազմական ագրեսիան, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման հարցերը, Արցախի կարգավիճակի լուծման հարցերը: ՀՀ ԱԺ պատգամավորը շեշտել են նաև Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարևորությունը:

Loading...