14:42   02-03-2021
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը
Թողնել մեկնաբանություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 2-ին հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ գործով անցնող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը վատառողջ էր և չէր ներկայացել դատական նիստին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի` նիստը հետաձգելու միջնորդությունը, որին կցված են եղել իր պաշտպանյալի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են փետրվարի 28-ին, իսկ երեկ բարձրացել է ջերմությունը։ Այսօր առավոտյան նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները կլինեն մի քանի ժամ հետո։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեղադրանքի կողմ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ասաց, որ պաշտպանական կողմի գործողությունները ուղղված են դատական գործընթացը ձգձգելուն:

Loading...