14:48   02-03-2021
Աֆղանստանի իշխանությունները հնարավոր են համարել ընտրություններին թալիբների մասնակցությունը
Թողնել մեկնաբանություն

Պաշտոնական Քաբուլը դեմ չէ ընտրություններին թալիբների մասնակցությանը, սա կլինի ժողովրդի կողմից նրանց հանդեպ վստահության ստուգում, երեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամմադ Խանիֆ Աթմարը:

«Մենք ընդունում ենք թալիբների՝ որպես Աֆղանստանի քաղաքացիների իրավունքները: Եթե նրանք մտածում են Աֆղանստանի ժողովրդի մասին, եթե նրանք համոզված են, որ մարտնչում են հանուն Աֆղանստանի ժողովրդի, եւ որ իրենք ունեն նրա վստահությունը, ապա խնդրեմ, թող մասնակցեն ընտրություններին եւ տեսնեն՝ աֆղանստանցիներն արդյոք ցանկանո՞ւմ են ընդունել թալիբների տեսակետները, թե՞ ոչ: Ընտրությունները կդառնան մեր կամ թալիբների հանդեպ ժողովրդի վստահության չափորոշիչը»,- ասել է Աթմարը «Sputnik Աֆղանստանի» հետ հարցազրույցում:

Loading...