14:53   02-03-2021
Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց ռեկտոր ընտրել. երկրորդ փուլ է անցել մեկ թեկնածու՝ Գոռ Վարդանյանը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,  հոգաբարձուների խորհրդի նիստում, որը մեկնարկել էր դեռ երեկ՝ մարտի 1-ին, չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել։

Ռեկտորի թեկնածու էր առաջադրվել 6 մարդ, քվեարկությանը մասնակցել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի 31 անդամ։ Քվեաթերթիկներից մեկն  անվավեր է։

Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն,  Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն, իսկ մյուս երկու թեկնածուները Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը, իրենց ելույթից և խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը։

Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չստացավ պահանջվող 17 կողմ ձայնը, նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ, իսկ երկրորդ փուլ անցավ առավելագույն՝ 16 կողմ ձայն ստացած Գոռ Վարդանյանը։

Loading...