Պատերազմից հետո արտագաղթ
է սպասվում: Ոմանք կհեռանան ապագա չտեսնելու, ոմանք հիասթփվելու, իսկ մեծ մասը տնտեսական
խնդիրների պատճառով: Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով արտագաղթի առաջին
ալիքն այլևս կանգնեցնել հնարավոր չէ:
Այն կլինի և ինչ-որ
ժամանակ անց կհասնի իր գագաթնակետին: Այնուհետև կսկսվի երկրորդ ալիքը: Եվ եթե մենք
արդեն այսօր սկսենք ճիշտ և հետևողական աշխատանք տանել, կկարողանանք դրականորեն ազդել
դրա վրա: