15:08   02-03-2021
Հնարավո՞ր է արդյոք կարճաժամկետ դասընթացներով դառնալ IT մասնագետ.«IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

«BitSchool» ուսումնական կենտրոնի հիմնադրման նպատակը երկրում համապատասխան կադրեր պատրաստելն էր։ Կազմակերպությունը ի սկզբանե շատ լավ ուսումնասիրել էր թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկան, այդ թվում օնլայն դասընթացների պրակտիկան։ Կազմակերպությունն իր առջև խնդիր դրեց ոչ ՏՏ մասնագետներին ոլորտ ներգրավվելու։ Խորհրդատվության համար կապ հաստատվեց Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Մելանի հետ։ Շուտով Երևանում տեղի ունեցան հնգօրյա դասընթացներ, մասնակցեց շուրջ 2000 քաղաքացի՝ մեծամասամբ ՏՏ ոլորտի հետ կապ չունեցող։ Մասնակիցները ծանոթացան ՏՏ ոլորտին, նրանցից շատերը՝ տնտեսագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, անգամ անտառաբան այժմ աշխատում են IT ոլորտում։
Ընկերությունը այս պահին ԲՏԱ նախարարության հետ համատեղ կազմակերպել է դասընթացներ, որոնց շրջանակում 4 հոգի արդեն ընդունվել է աշխատանքի, որոշ մասնակիցներ էլ անցել են աշխատանքի դեռ ծրագիրը չավարտած։
«IT Armenia» հաղորդաշարը հյուրընկալել է «BitSchool» ծրագրերի համակարգող Համայակ Հարությունովին։

Loading...