10:04   03-03-2021
Սարկոզին հայտարարել է, որ 2022 թվականի ընտրություններում չի առաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Թողնել մեկնաբանություն

Կոռուպցիայի մեջ դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել 2022 թվականին նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:

Սարկոզիի խոսքով՝ նա մտադիր է առաջիկա ընտրություններին մասնակցել միայն որպես ընտրող:

Հաջորդ նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան 2022 թվականի գարնանը:

Գրում է 1in.am -ը:

Loading...