10:06   03-03-2021
ԱՄՆ-ը հայտարարում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին
Թողնել մեկնաբանություն

Պատժամիջոցները կիրառվում են Եվրամիության հետ համաձայնեցնեցված, ասում են պաշտոնյաները.

Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը պատժամիջոցներ սկսեց կիրառել Ռուսաստանի մի շարք ֆիզիկական անձանց և սուբյեկտների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը հարձակում է իրագործել ընդդեմ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի: Այս մասին հայտարարում են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ինչպես պաշտոնատար անձինք են պարզաբանում, այս քայլերն արվում են Եվրամիության հետ համաձայնեցված կերպով: Նրանք նաև կրկնում են ՝ Նավալնին բանտից ազատ արձակելու նախագահ Ջո Բայդենի կոչը:

«ԱՄՆ-ը չի ձգտում ոչ վերսկսել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ոչ էլ փորձում է դրանք ավելի սրել», – ասում են վարչակազմի պաշտոնատար անձինք:

«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները և մեր գործընկերները պետք է հստակորեն պատկերացնեն իրենց դիրքերը և համապատասխան քայլեր ձեռնարկեն, երբ Ռուսաստանի վարքագիծը անցնում է այն սահմանները, որոնք հարգում են ավելի պատասխանատու երկրները», ասում են նրանք:

Գրում է 1in.am -ը:

Loading...