11:13   03-03-2021
Վրաստանում Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է Գորիում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա հարձակման մասին:

«Գորիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա: 1994 թվականին և 1966 թվականին ծնված երկու մարդ բերման են ենթարկվել ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով: Նրանց սպառնում է երեք տարվա ազատազրկում», – հաղորդել է ՆԳՆ-ն, հավելելով, որ գրասենյակում կոտրվել են ապակիները:

Գրում է 1in.am -ը:

Loading...