15:20   13-07-2016
Ինչպե՞ս խուսափել սոցիալական որբությունից. «Կյանքի որակ»
Թողնել մեկնաբանություն

Սոցիալական որբություն. Հայաստանի մանկատներում երեխաները հայտնվում են հիմնականում սոցիալական դժվարությունների պատճառով: Մեկ ընտանիքի վրա ծախսելով ամսեկան 12 հազար դրամ՝ հնարավոր է զգալիորեն նվազեցնել սոցիալական որբության տոկոսը:  Ի՞նչ է արվում սրա փոխարեն. մանկատունը բեռնաթափվում է, երեխաները տեղափոխվում են գիշերօթիկ հաստատություն: Ձևը փոխվում է, բովանդակությունը մնում է նույնը: Ինչպե՞ս իրապես կանխարգելել երեխայի՝ առանց ծնողական խմնամքի մնալու պրոցեսը, ո՞րն է «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի տեսլականը: Ինչպե՞ս է հաջողվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ստեղծել նոր, այլընտրանքային ընտանիքի այս մոդելը, և ինչո՞ւ են աշխատակիցները պնդում, որ անգամ նման մոդելի կիրառման պարագայում պետք է անել անհնարը, որ երեխան մնա իր բիոլոգիական ընտանիքում:
«Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրերն են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանն ու նույն հիմնադրամի ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանը:

Loading...