Վրաստանում ընդդիմությունն ու իշխանությունը գաղափարական լուրջ տարբերությամբ աչքի չեն ընկնում: Սա խորքային, աշխարհահայացքային պայքար չէ: Անգամ պայքար չէ երկրի տեսլականի համար: Պարզապես ամեն կողմը խոստանում է շատ ավելի մեծ կոմպետենտություն և արդյունավետ աշխատանք:
Իրավիճակը լարված է: Բրյուսսելն ու Վաշինգտոնը փորձում են իրենց ազդեցությամբ կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Արդյունքները դեռ համոզիչ չեն: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքայնի հետ խոսել ենք Թբիլիսյան փողոցների աղմուկ-աղաղակի պատճառների մասին և հնարավոր քաղաքական հանգուցալուծման մասին: