14:06   06-03-2021
Առաջին և 4-րդ զորամիավորումներում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Թողնել մեկնաբանություն

Առաջին զորամիավորման զորամասերում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասերից մեկում շարային ստուգատեսն անցկացրել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր  Ժ. Պողոսյանը։

Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Իսկ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ:

Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների բնույթն ու առանձնահատկությունները, հրահանգավորել են հերթափոխի մեկնող զինծառայողներին:

Loading...