14:09   06-03-2021
ԱՄՆ վարչակազմը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ վարչակազմը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:

«Իրանի կառավարության քաղաքականությունն ու գործողությունները, ներառյալ՝ նրանց կողմից հրթիռների եւ այլ ասիմետրիկ սպառնազինության մշակումը, նրա ցանցն ու տարածաշրջանային ագրեսիայի արշավը, նրա աջակցությունը ահաբեկչական խմբերին, նախկինի պես արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար: Այդ պատճառով արտակարգ դրությունը, որը հայտարարվել  է 1995 թվականի մարտի 15-ին, պետք է ուժի մեջ մնա նաեւ 2021 թվականի մարտի 15-ից հետո: Այդ պատճառով ազգային արտակարգ իրավիճակների մասին օրենքի (50 U.S.C. 1622(d))  202(d)  հոդվածին համապատասխան՝ 1 տարվա ընթացքում շարունակել Իրանի նկատմամբ արտակարգ դրությունը, որը հայտարարվել է № 12957 հրամանագրում: Այս երկարաձգումը տարբերվում է արտակարգ դրությունից, որը սահմանվել էր 2020 թվականի նոյեմբերին: Այդ ծանուցումը հրապարակվում է Դաշնային ռեեստրում եւ փոխանցվում Կոնգրեսին»,-ասվում է հաղորդագրության մեջ:  

Loading...