14:16   06-03-2021
Image Description
Արցախի բանկերում ավանդների ու վարկերի ցուցանիշները կրկին նվազել են
Թողնել մեկնաբանություն

Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի մարտի  1-ի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 141 միլիարդ 305,5 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 194 միլիարդ 846,1 միլիոն դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ այս տարվա մարտին վարկային ներդրումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 35,8 տոկոսով, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 35 տոկոսով: Մարտի 1-ի դրությամբ ժամկետանց վարկերը կազմել են   1 միլիարդ 466,6 մլն դրամ անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 788 մլն դրամի և նախորդ ամսվա՝  898,1 մլն դրամի փոխարեն:   

Loading...