14:23   06-03-2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում F-35-ի ծրագիրն անվանել են աղետալի
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչ հրթիռակոծի արտադրության եւ վաճառքի ծրագիրը դարձել է «կատարյալ աղետ»: Այդ գնահատականն է տվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ադամ Սմիթը, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին 20 տարվա ընթացքում մեր գնումների գործընթացը [ԱՄՆ ՊՆ-ում] կարող է բնութագրվել միայն որպես կատարյալ աղետ F-35-ի, LCS-ի (Littoral combat ship), զրահամեքենայի, ապագա սերնդների մարտահամակարգերի շուրջ տեղի ունեցողի առումով: Մենք պետք է սկսենք ավելի լավ աշխատել այդ ուղղությամբ»,-համոզված է ազդեցիկ օրենսդիրը:

«Այն առումով, թե որքան ենք մենք ծախսել եւ որքան ստացել փոխարենը, պարզապես ցավալի է»,-ասել է Սմիթը F-35-ի կառուցման ծրագրի մասին: «Ի՞նչ է մեզ տալիս F-35-ը, եւ կա՞ արդյոք մեր [ֆինանսական] կորուստները կրճատելու միջոց: Կա՞ արդյոք հնարավորություն չծախսել այդքան գումար ցածր ներուժի համար: Քանի որ, ինչպես դուք գիտեք, նյութատեխնիկական սպասարկման ծախսերը շատ մեծ են»,-ընդգծել է Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ հարցերով հանձնաժողովի ղեկավարը:

Loading...