14:25   06-03-2021
Image Description
ԶԼՄ. Ռուսաստանը եւ Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետներին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը եւ Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետների, հաղորդում է Les Echos-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Gazeta-ն: 

Աղբյուրների տվյալներով՝ Փարիզում ռուսական դեսպանատան տնտեսական ծառայության աշխատակիցներից մեկը արտաքսվել է լրտեսությանը ենթադրյալ մասնակցության պատճառով: Ի պատասխան՝ Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ֆրանսիական դեսպանատան տնտեսական բաժնի աշխատակիցներից մեկին:

Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

2020 թվականի փետրվարին Գերմանիան, Լեհաստանն ու Շվեդիան արտաքսել են ռուս դիվանագետներին այն բանից հետո, երբ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է ճանաչել ԵՄ մի քանի դիվանագետների:

Loading...