17:59   06-03-2021
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։ 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

Loading...