18:14   06-03-2021
Պուտինի օգնականը վարակվել է կորոնավիրուսով. ինքը՝ ՌԴ նախագահը, չի շփվել նրա հետ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Մաքսիմ Օրեշկինը վարակվել է կորոնավիրուսով. ինքը՝ ՌԴ նախագահը, չի շփվել նրա հետ: Այս մասին հայտարարել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Ինքնամեկուսացման անհրաժեշտություն չկա: Նրանք ուղիղ շփում չենք ունեցել»,-ասել է Պեսկովը:  

Ավելի վաղ Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուսիտը հայտնել է, որ Օրեշկինի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Օրեշկինը ղեկավարել է տնտեսական զարգացման նախարարությունը 2016 թվականի նոյեմբերից 2020 թվականի հունվարը: Նախարարությունից հեռացումից հետո նշանակվել է նախագահի օգնականի պաշտոնում:

Loading...