18:50   06-03-2021
Image Description
Էստոնիայում ուժի մեջ են մտել կորոնավիրուսով պայմանավորված խստացումները
Թողնել մեկնաբանություն

Էստոնիայում մարտի 6-ից ուժի մեջ են մտել կորոնավիրուսով պայմանավորված խստացված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոչ պարենային ապրանքների բոլոր խանութներն ու հասարակական սննդի հաստատությունները հանգստյան օրերին կլինեն փակ: Բացառություն կկազմեն դեղատները, օպտիկական խանութները:

Հասարակական սննդի հաստատություններն աշխատանքային օրերին կարող են այցելուներին սպասարկել մինչև 18:00-ն: Աշխատող խանութների համար պահանջ է դրված, որ միաժամանակ շատ մարդ չլինի:

Մարտի 6-ից արգելվում են սպորտային մրցումները: Դպրոցականները շարունակում են հեռավար ուսուցումը՝ բացառությամբ 1-4 դասարանների աշակերտները:

Էստոնիայում կորոնավիուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 73 հազարից ավելին է: Վարակի հետևանքով մահացել է 644 մարդ:

Loading...