18:52   06-03-2021
Image Description
Գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացու համար Աքորի համայնքում տուն կկառուցվի
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ 120 օրվա գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացի Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցվի:   

«Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով։ Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս և հանձն առավ այս բարի գործն իրականացնել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալ եմ նաև Համբուրգում բնակվող ընկերոջս` Աշոտ Ավետյանին` կազմակերպչական հարցերում աջակցելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է պատգամավորը:

Նա տեղեկացրել է, որ փաստաթղթային աշխատանքները սկսվել են: Երևանից Աքորի գյուղ կգա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը և տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը: «Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում»,-նշել է նա:

Loading...