Թուրքիայի կրոնափոխ համշենահայերի «Վովա» (Ով է) վոկալ-գործիքային համույթի 2019 թ.
Ստամբուլում թողարկած երկրորդ խտասկավառակում
կան նաև ուրախ մեղեդիներով երգեր: Հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը ներկայացնում
է դրանցից երկուսը՝ «Հեյդանե» և «Ռիննո»: Երկուսն էլ ժողովրդական երգեր են՝ կազմված
համշենցիների շրջանում տարածված 4-ական խաղիկներից, որոնց մի մասը հավաքել է երգիչը՝
Հիքմեթ Աքչիչեքը: