16:00   09-03-2021
Պետությունը պետք է հասկանա, թե ինչ է ուզում. Այդ ժամանակ կարող է աշխատել. «Վիճակախոսություն»
Թողնել մեկնաբանություն

Հայերը երկար տարիներ
չեն ունեցել անկախություն: Սուվերենությունը մեզ համար, կարելի է ասել, օտար հասկացություն
է դարձել: Շատերի համար այսօր էլ դժվար է ըմբռնել այս երևույթի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը:
Հավանաբար սա է պատճառը, որ Հայաստանում կան մարդիկ, որ առաջարկում են ՙՙմտնել Ռուսաստանի
կազմ՚՚, կամ ՚՚զանգել Բայդենին՚՚:



Տնտեսագետ, քաղաքագետ
Հրանտ Միքայելյանի կարծիքով, մարդիկ նաև երկրից դուրս են օգնություն փնտրում, քանի
որ հոգնել են որոշումներ կայացնելուց: Մեր քաղաքական էլիտան չի կարողանում կողմնորոշվել
և գալ համաձայնության, ամեն հարցի շուրջ հայտարարում է, որ հենվում է ժողովրդի կարծիքի
վրա: Մինչդեռ ժողովուրդը հոգնել է այդ կարծիքն արտահայտելուց: Մարդիկ ստաբիլություն,
կանխատեսելի վիճակ և արվող հստակ աշխատանք են ուզում: 

Loading...