10:47   06-09-2016
Հոգևարք ապրող հանճարածին բնօրրանի զավակները. Շահում Ղազարյան. «Երկիր Զաբախա»
Թողնել մեկնաբանություն

Մայր պետության՝ ՀՀ-ի հետ կրթամշակութային կապերի թուլացման կամ գրեթե խզման պայմաններում հայ ազգին և աշխարհին բազում մեծեր տված ախալցխահայությունն այսօր ապրում է ոգու սով: ՀՀ իշխանություններն ամբողջ հետխորհրդային շրջանում այդպես էլ չկարողացան գոնե մասամբ ապահովել դարերով հայոց հոգևոր-մշակութային հենասյուներից մեկը համարվող  Ախալցխայի բնականոն կյանքի ընթացքը, և այդ հանճարածին բնօրրանն իրական հոգևարք է ապրում:
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ականավոր դերասան Շահում Ղազարյանը (1932 - 2007) ծնվել և մեծացել է հայոց մշակութային այդ զորեղ միջավայրում՝ Ախալցխայում:  Ժողովրդին սիրելի բազում ֆիլմերում՝ «Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը», «Սայաթ-Նովա», «Քաոս», «Համագյուղացիներ», «Օգոստոս», «Խոշոր շահում» և այլն, Շ. Ղազարյանը կերտեց  ինքնատիպ կերպարներ: Հեռուստաթատրոնում հանդես գալով Մամփրե արքայի դերում (Մ. Գալշոյանի համանուն ստեղծագործության հենքի վրա) ականավոր դերասանը կերտեց դասական հայի կերպարը:
Ազնվական հայի, հայրենապաշտ քաղաքացու, հուզախռով հոգու տեր դերասանի կյանքի և ստեղծած արժեհամակարգի, Շահում Ղազարյան տեսակի, ինչպես նաև Ախալցխայի երբեմնի հանճարածին միջավայրի մասին զրուցում ենք «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ:

Loading...