Երբ կրթական համակարգը թերանում է, ու իր արտադրած մասնագետները շուկայի պահանջներին չեն համապատասխանում, ընկերություններն այլ բան չունեն անելու, քան այդ բացը լրացնել ինքնուրույն: Կորպորատիվ կրթական հաստատություններն ուղղված են հենց այդ նպատակին: Սեփական կադրային խնդիրներն ինքնուրույն լուծելուն հակված խոշոր ընկերություններից մեկը ՌԵՍՈ-ն է: Այս տարվանից կսկսի գործել ՌԵՍՈ-ի ապահովագրական դպրոցը: