18:13   09-09-2016
Կեցցե՛ անկախ Հայաստանը= 7 տարվա ազատազրկման.«Քաղբանտարկյալի օրագիրը» ` Ռազմիկ Մարկոսյան
Թողնել մեկնաբանություն

Սովետական Հայաստանում մարդիկ ոչ միայն ձերբակալվում էին անկախ Հայաստանի գաղափարի համար, այլև պատրաստ էին անհայտ ժամկետով երկարացնել իրենց ձերբակալությունը պարզապես «անկախ Հայաստան» բառակապակցությունը արտասանելու համար: Ռազմիկ Մարկոսյանի պարագայում ձերբակալության համար չկային գրեթե ապացույցներ և հիմքեր: Մի ինքնախոստովանությունն անգամ բավարար էր ներում ստանալու համար, սակայն նա նախընտրեց «Կեցցե' Անկախ Հայաստանը» արտահայտությունը, որն էլ սկիզբ դարձավ 7 տարվա ճանապարհորդության Սովետական բանտերում:

Loading...