Քրիստոնեությունն արժեքների վերադարձ
էր. մարդու պատվի ու արժանապատվության վերականգնումն էր: Քրիստոնության ընդունումից
հետո Հայաստանում բացվեցին սոցիալական, խնամակալական կենտրոններ. մինչ այդ՝ նախաքրիստոնեական
շրջանում, հիվանդներին մեկուսացնում էին, լքում: Քրիստոնությունը նաև ազատականացրեց
կրթությունը. պետականության բացակայության պայմաններում եկեցեղին գտավ տարբերակ ազգը
պահպանելու: Կրթության շարունակականության հովանավորչությամբ եկեղեցին պատսպարեց ազգային
ինքնությունը՝ շաղկապելով սերունդների: