15:17   16-03-2021
Հայկական ՏՏ ոլորտին նախ պետք է որակական և հետո թվաբանական աճ. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

«Integral Labs»-ը հիմնադրել են 4 ընկերներ 2017 թվականին։ Կազմակերպությունը հենց սկզբում կենտրոնացավ տվյալների ապահով պահպանման այլընտրանքային տեխնոլոգիայի՝ բլոքչեյնի  և կրիպտոարժույթի վրա։ Արդյունքում ծնվեցին՝ արտարժույթի փոխանակման հարթակ, էլեկտրոնային դրամապանակ, վճարման համակարգ և այլ. «Integral Labs»-ի ծառայությունների և պրոդուկտների հիմնական շրջանակը: Շուտով ձեռնարկությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում սկսեց կատարել պատվերներ։

Integral Labs-ի տնօրեն Համազասպ Ավետիսյանը նշում է այժմ կազմակերպությունը դարձել է նաև հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կիրառական գիտելիքների ուսումնասիրությամբ։

«Հայկական ՏՏ ոլորտին նախ պետք է որակական աճ այլ ոչ թե թվաբանական։ Պետք է ապահովել գիտական ներուժի ավելացում։ Մինչդեռ կա գիտական մտքի արտահոսք։»

«IT Armenia»-ի հյուրը Համազասպ Ավետիսյանն է։

Loading...