Երբ Ռազմիկ Մարկոսյանը սովետական բանտում սկսեց պայքարել, որ բոլոր հայ քաղբանտարկյալները լինեն միասին, նրան որոշեցին պատժել` ոչ մի տեսակցություն և պատժախուց` պանթյուրքիստական հայացքներով մի թուրքի հետ: Ինչու՞ Ռազմիկ Մարկոսյանը որոշեց, որ քաղբանտարկալների կարգավիճակը պետք է փոխվի, ինչու՞ նրան տեղավորեցին թուրքի հետ նույն պատժախցում, ինչու՞ էր հայ քաղբանտարկյալներին նույն տեղում փակելը Սովետական միությունը համարում վտանգավոր: Այս և այլ հարցերի մասին` այսօրվա օրագրում: