Արցախյան առաջին ազատամարտից հետո, հայկական քաղաքական դաշտում
սկսեց ձևավորել այն ազգային տեսլականը, որով ենթադրաբար պետք էր շարժվեր Հայաստանը:
Առաջին նախագահի հոդվածն այն մասին էր, որ եթե ազատագրած տարածքները չհանձնենք լավ
չենք ապրելու, նրա ընդդիմախոս ճամբարի համոզմունքն էր, որ Արցախով հանդերձ նույնպես
կարելի է «յոլա
գնալ»: Մեզանում
լավ ապրելը դարձավ առանցաքյին գաղափարախոսություն: Ընդ որում խոսքը առօրեական, տեսլականազուրկ
լավ ապրելու մասին է:
Այս և այլ օրինակներն ամփոփելով, քաղաքագետ Էդգար Էլբակյանը փորձում
է հասկանալ Արցախյան երկրորդ ազատամարտում մեր պարտության հիմնական պատճառները: