14:21   20-09-2016
Երբ վարկը հնարավորություն է, այլ ոչ ֆինանսական բեռ.«Վարկային պատմություն»
Թողնել մեկնաբանություն

Հաճախ վարկը ֆինանսական խնդրի լուծման միջոց լինելու փոխարեն վերածվում է ֆինանսական կրկնակի բեռի: Վարկառուները ոչ միշտ են հաշվարկում իրենց հնարավորությունները և հաճախ վերցնում են վարկ, որն ի վիճակի չեն մարել: Իսկ վարկատու ընկերություններն էլ տալիս են վարկ՝ առանց վերլուծության ու վարկառուի հնարավորությունների գնահատման: Արդյունքում՝ դժգոհ են բոլոր կողմերը: Լրատվական ռադիոն և «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ-ն ստեղծել են նոր նախագիծ՝ «Վարկային պատմություն», որի ընթացքում կներկայացնենք մեր ֆինանսական շուկայում առկա վարկերի տեսակները, պայմանները, ինչպես նաև դրանք ընտրելու սկզբունքները, որպեսզի վարկառուն լինի տեղեկացված և ընտրի բացառապես իրեն հարմար վարկատեսակ: Թեմայի մասին զրուցել ենք հաղորդաշարի հեղինակ, «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ հասարակայնության հետ կապերի ղեկավար Նարինե Կարապետյանի հետ:
 
 
 

Loading...