15:05   20-09-2016
Մաքսիմում ժպիտ, մինիմում գործ. Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները դանդաղ են զարգանում.«Քաղաքակրթությունից քաղաքականություն»
Թողնել մեկնաբանություն

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը ոգևորիչ էր: Թվում էր, թե «հենց Իրանի շունչը բացվի», մենք էլ մի քիչ ազատ կշնչենք: Նոր տնտեսական նախագծեր, նոր քաղաքական իրականություն կլինի: Մինչդեռ մեր հարևանն իր արևելյան համբերությանը հատուկ չի ուզում կտրուկ շարժումներ անել: Ժպիտը դեմքին, Թեհրանը ոչ թե չեղարկում, այլ անվերջ հետաձգում է տնտեսական լուրջ նախագծերը: Սեփական ապրանքները պաշտպանելու քաղաքականությունն ամուր փշալար է դրել Իրանի տնտեսական շուկայի ամբողջ երկայնքով: Ներս ու դուրս անելը բավական բարդ է: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Իսկանդարյանի հետ խոսել ենք Իրան-Հայաստան քաղաքական բարիդրացիական և տնտեսական խուլ հարաբերությունների մասին: 

Loading...