22:00   20-09-2016
Դուք` համշենցիներդ, հայ եք, Ձեր մասին անգամ հանրագիտարանում է գրված՝ «Համշենական զրուցարան» ՄԱՍ 3
Թողնել մեկնաբանություն

-Վախի գում: Երբ միջանցքում դասախոսը լսեց այս բառը, մոտեցավ Թամարային և ասաց.-Մի՛ վախեցի: Հայ եք՞-Ոչ, խեմշիլ:Երիտասարդ համշենցի ուսանողուհին և դասախոսը քննություններից հետո զրույցի բռնվեցին: Սկզբում դասախոսին թվում էր, որ աղջիկը հայ է, սակայն, երբ պարզվեց որ իսլամ է, շտապեց տեղեկացնել, որ հայ լինել չէր կարող և հեռացավ:Մեկ ուրիշ անգամ Թամարա Քոշանիձեին մոտեցավ ռուս գրականության դասախոսը և վստահ ասաց, որ խեմշիլները հայեր են, այդ մասին կարդացել է Սովետական մեծ հանրագիտարանում:Համշենցի Թամարան և՛ հուզված էր, և՛ զարմացած. հպարտ էր, որ ճանաչված ազգի ներկայացուցիչ է:«Համշենական զրուցարան» հաղորադաշարի այս թողարկման ընթացքում հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը կշարունակի ներկայացնել Ղրղզստանի ճամփորդական հուշերը: 

Loading...