Մինչ Ալիևը փոխում է Սահմանադրությունը՝ այն ավելի հարմար դարձնելով իր ընտանիքի շահերին, Ադրբեջանում տեղի է ունենում գրեթե անհնարինը: Ընդդիմադիր դեմոկրատական ուժերը միավորվում են ծայրահեղ կրոնական ընդդիմության հետ: Այս երկու ուժը, որ ոչ միայն իրար հետ կապ չունեն, այլ իրար բացահայտ հակասում են, կարծես թե փորձում են միավորվել ընդդեմ Ադրբեջանում իշխող ռեժիմի: Այն մասին, թե ինչու է այդպես ստացվում և ինչպես է այսօր գործում պաշտոնական Բաքուն, զրուցել ենք քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովայի հետ: