13:59   23-03-2021
Եկեղեցու զավակները՝ լավագույն համալսարաններում ուսանած, գլոբալիստական աշխահի խորքերում եղած, իրենց ինքնությունը չեն զեղչում. սա է հայի նկարագիրը
Թողնել մեկնաբանություն

Սուրբ Մովսես Խորենացի՝ Հայ եկեղեցու
եպիսկոպոս, մեծագույն հայրերից, որով հպարտանում է ողջ ժողովուրդը: Ողբերգություն է,
որ հպարտանում են առանց ճանաչելու, հիշատակում են միայն «Ողբը»՝ բովանդակությանն անանդրադարձ:
Խորենացին սրբադասված է ոչ թե սոսկ պատմությունն ամբողջական շարադրելու համար, այլ
գաղափարաբանության համար: Խորենացին, որին բոլորն են ընդունում, հայ ժողովրդի ծագումնաբանության
վկայողն է.  բխեցնում է մեր ծագումը Սուրբ Գրքից՝
բոլոր ժողովուրդների ամենահեղինակավոր գրքից: Արժեբանական առումով զիջում ենք, երբ
զեղչում ենք մեր ինքնությունը, ինքնաճանաչումը: Խորենացին մեզ պատմում է, թե ինչպիսի
բարքեր ունեինք նախաքրիստոնեական ժամանակներում, թե ինչպիսինն էին մեր նախնիները.
«Մեզ հայտնի է մեր թագավորների և նախնիների անփությունը դեպի գիտությունն ու բանական
հոգու անկատարությունը»: Եթե ընդունում ենք, որ վայրենի, անբան նախնիների շարունակությունն
ենք, ապա հեշտորեն կվերածվենք գլոբալիստական աշխարհի գործիքի՝ սոսկ սպառողների: Ի՞նչ
հայրեինք, ինչ նահատակներ, ինչ զոհեր… Վարդապետներից մեկն է ձևակերպել՝ մեր սպառնալիքը
դարձել է երկրից կթողնեմ կգնամը. սա մեր ինքնության խոցված լինելու մասին է, ակունքին
անհաղորդ լինելը:

Loading...