19:12   23-03-2021
Հայ համայնքը, կուսակցություններն անհամար հարցեր ունեն, փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչ է կատարվում Հայաստանում
Թողնել մեկնաբանություն

«Մոդուս Վիվենդի» հաղորդման հեղինակ
Արա Պապյանը Միացյալ Նահանգներից պատմում է հայ համայնքի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների
հետ իր հանդիպումների մասին: ԱՄՆ պետական կառույցներից Հայաստանի, Արցախի խնդիրները
չեն երևում. ԱՄՆ գլոբալ շահի մեջ Հայաստանն իր խնդիրներով բավական փոքր է, բայց աշխատանքի
արդյունքում կարող է մեծ տեղ զբաղեցնել: Հայ համայնքը, կուսակցությունների ներկայացուցինչները
անհամար հարցեր ունեն, փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչ է կատարվում Հայաստանում:
Մարդիկ հիասթափված են իշխանության վարքից, կեղծիքներից, տարակուսած, որ իրենց նվիրատվությունները
Համահայկական հիմնադրամի միջոցով, նպատակային չեն օգտագործվել: Անկախ ամենից հայրենիքից
երես թեքել չի կարելի. ի վերջո զինվորը, քաղաքացին մեղավոր չեն, պատասխան չպետք է տան
իշխանության սխալների համար: Նոր ուղերձ է պետք սփյուռքին՝ ներդրումները պետք է լինեն
համակարգված, պետականաշինության համար. սփյուռքն այլևս չպետք է դիտարկվի հայրենիքի
կենցաղային խնդիրները լուծելու գործիք:

Loading...