Մեր ամենաթանկ կապիտալը ժամանակն է ու հենց դա խնայելու համար էլ «Գլոբալ Կրեդիտում» մշակում են վարկային պրոդուկտներ, որոնք կարելի է ստանալ համացանցով՝ առանց գրասենյակ այցելելու: Ձեզ հարմար ցանկացած տեղում ու ժամի լրացնելով օնլայն հայտը՝ կարող եք ստանալ սպառողական վարկեր հաշված րոպեների ընթացքում: Առանց գրավի ու երաշխավորի, նվազագույն ժամկետում ձևակերպվող սպառողական վարկերի մասին պատմում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ սպառողական վարկավորման բաժնի պետ Արման Գրիգորյանը: