14:00   29-03-2021
Լոյալ սպառողը շատ ավելին կարող է տալ քան սպասվում է. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Որքանով է սպառողը հավատարիմ ծառայությանը կամ արտադրանքին, կամ այլ կերպ ասած կարո՞ղ է արտադրողը կամ ծառայություն մատուցողը համոզված լինել, որ իր հաճախորդների շրջանում ունի բարձր վստահություն։

Հասկանալու համար պետք է դիտարկել նույն ապրանքը մի քանի անգամ գնող կամ նույն ծառայությունից բազմիցս օգտվող մարդկանց մոտիվացիան, ինչի շնորհիվ հնարավոր է պարզել մարքեթինգի լեզվով ասված՝ սպառողական լոյալության ինդեքսը, իսկ ավելի մատչելի լեզվով՝ այդ ապրանքից կամ ծառայությունից օգտվող մարդկանց կողմից դրանք այլոց խորհուրդ տալու հավանականության աստիճանը։

Դա հնարավոր է պարզել 0-10 բալային սանդղակով։

Այն հաճախորդները, որ կարողանում են շահագրգռել և իրենց ետևից բերել շատ այլ հաճախորդների, կոչվում են պրոմոութերներ։

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը խոսել է պրոմոութինգի մասին։

Loading...