15:00   30-03-2021
Հայաստանում ինժեներական տաղանդը մեծ է, բայց նրանց արտադրանքը աշխարհին վաճառելու փորձն է քիչ. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

«Podcastle Ai» հայկական հավելվածից արդեն օգտվում է աշխարհը։ Հավելվածը համացանցում հոդվածներն ու ցանկացած տեքստային բովանդակություն հնչյունավորում է՝ բնականին մոտ ձայնով։ Օգտատերերը հիմնականում զբաղված մարդիկ են, որ երկար տեքստեր կարդալու փոխարեն, կարող են լսել դրանք, զուգահեռաբար զբաղվելով այլ գործով։

 «Product Hunt»-ի վարկանիշով անցած տարի լավագույն արտադրանք ճանաչված հավելվածը նաև արհեստական բանականությամբ աշխատող 109 հավելվածի շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Մեկ այլ վարկածով էլ այն ուսուցողական ծրագրերի շարքում առաջին հնգյակում է։ Վենչուրային ֆոնդից   «Podcastle Ai»-ը կարողացել է ներգրավել արդեն 2մլն դոլար։ 

«IT Armenia» հաղորդման հյուր, «Podcastle Ai» հիմնադիր՝ Արտավազդ Երիցյանը, ով ստեղծել է պրոդուկտը, բացահայտում է՝ այն ի սկզբանե ստեղծել էր հենց իր համար, սակայն գաղափարը շուտով դարձավ հանրային՝ վերածվելով պրոդուկտի։

Loading...